Ներքին 4 տարի առաջ - 21:28 04-08-2022

Թալինի ԲԿ-ի վերակառուցման համար պետությունը հատկացնում է 1 մլրդ 300 մլն դրամ

Արագածոտնի մարզում առողջապահական ոլորտում ևս պետական միջոցներով ծավալուն ներդրումներ են կատարվում։ Մարզի տարբեր համայնքների բժշկական կենտրոններում այս օրերին ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում։

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Թալին համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Տավրոս Սափեյանի, մարզպետի խորհրդականներ Արմեն Գրիգորյանի և Ռազմիկ Թադևոսյանի հետ երեկ եղել է Թալինում և հետևել տեղի ԲԿ-ի վերակառուցման աշխատանքներին։

Մարզպետը շրջել է բժշկական հաստատության մասնաշենքերով, զրուցել շինարարների հետ, հորդորել հետևողական լինել աշխատանքի որակի հարցում։ Սերգեյ Մովսիսյանը առանձին հանդիպում է ունեցել ԲԿ-ի ղեկավար Ազատ Ղուկասյանի և բուժանձնակազմի հետ, լսել նրանց հարցերն ու պատասխանել դրանց։

Թալին ԲԿ-ի վերակառուցման համար պետությունը հատկացրել է 1 մլրդ 300 մլն դրամ, աշխատանքների ավարտը նախատեսվում է 2023 թ․ նոյեմբերին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում