Արտաքին 1 տարի առաջ - 18:46 06-12-2024

Համաշխարհային բանկը Թուրքիային հատկացնում է 910 մլն դոլար

Համաշխարհային բանկը հաստատել է Թուրքիային 910 մլն դոլարի ֆինանսավորում տրամադրելու որոշումը: Այն կընթանա 2 փուլով։ Նախ կտրամադրի 660 մլն դոլար՝ էլեկտրական երկաթուղային փոխադրումների ընդլայնման համար, իսկ այնուհետև 250 մլն դոլար՝ հանրային առողջապահության ոլորտը բարելավելու նպատակով։ Փոխանցում է Ermenihaber-ը։

Ֆինանսավորման ծրագրի շրջանակներում Սիվասի Դիվրիգի շրջանի և Կարսի միջև կապը կընդլայնվի 660կմ՝ ամբողջությամբ էլեկտրիֆիկացված և ժամանակակից երկաթուղային գծով:

Իսկ Թուրքիայի հանրային առողջապահությանը հատկացվելիք գումարը կօգնի ընդլայնել պատվաստանյութերի արտադրությունը և ամրապնդել արտակարգ իրավիճակներին դիմակայելու և արագ արձագանքելու կարողությունը:

Արտակարգ իրավիճակներին պատրաստվածությունը կներառի հանրային առողջապահության այն ռիսկերը, որոնք բխում են երկրի վարակիչ հիվանդություններից, կլիմայի փոփոխությունից և բնական աղետներից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»