Ներքին Արտաքին 5 տարի առաջ - 19:42 17-05-2021

ԵՄ-ն 10 մլն եվրո է հատկացնում ԼՂ հակամարտության ազդակիր բնակչությանն աջակցելու նպատակով

Հարավային Կովկասի դիմակայությանն ու խաղաղաշինությանը միտված ջանքերի շրջանակներում Երոպական միությունը ավարտի է հասցնում նախապես հայտարարված հավելյալ 10 մլն եվրո մարդասիրական աջակցության տրամադրումը, այդ թվում՝ ԼՂ և դրա շրջակա տարածքների վերջին հակամատրության ազդակիր քաղաքացիական բնակչության հրատապ վերականգնմանն աջակցելու նպատակով։

Ինչպես տեղեկացրին Հայաստանում ԵՄ պատվիրակությունից, այս աջակցության տրամադրմամբ՝ 2020 թվականի սեպտեմբերից հատկացված ԵՄ աջակցությունը կկազմի 17 մլն եվրո։

«Տարածաշրջանում ստեղծված հումանիտար իրավիճակը շարունակում է պահանջել մեր ուշադրությունը, իսկ Քովիդ-19 համավարակի բռնկմամբ՝ հակամարտության հետևանքներն էլ ավելի են սաստկանում։ ԵՄ-ն էականորեն ավելացնում է օժանդակության ծավալը՝ հակամատրության ազդակիր բնակչության անհետաձգելի կարիքների հոգածության ու նրանց կյանքի վերադառնալուն օգնելու նպատակով»,- նշել է Ճգնաժամային իրավիճակների կառավարման հարցերով ԵՄ հանձնակատար Յանեզ Լենարչիչը։

«Ինչպես հայտարարել էինք նախորդ տարվա վերջին՝ այսօր տրամադրվող լրացուցիչ օժանդակությունն ուղղված է աջակցելու հակամարտությունից առավել տուժած բնակչությանը: Մեր աջակցությունն այսքանով չի սահմանափակվում․ ԵՄ-ը շարունակում է աշխատանք տանել տարածաշրջանի հակամարտությունների առավել համապարփակ փոխակերպման, տևական սոցիալ-տնտեսական վերականգնման և դիմակայման ուղղություններով»,- նշել է ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին:

Ըստ աղբյուրի՝ հայտարարվող ֆինանսավորման շնորհիվ հնարավոր է ապահովել հրատապ օգնություն, այդ թվում՝ հատկացնել պարենային, հիգիենայի և կենցաղային պարագաներ, ուղղակի դրամական աջակցություն և հոգալ առողջապահական ծախսեր: Այն նաև կներառի օժանդակություն քաղաքացիական բնակչության պաշտպանությանը, այդ թվում՝ սոցիալ-հոգեբանական աջակցություն, իրազեկման ու կրթական աջակցություն արտակարգ իրավիճակներում և կապահովի վաղ վերականգնման աջակցություն կենսապահովման միջոցով: Աջակցությունից կօգտվեն հակամարտության առավել տուժած ազդակիր բնակչությունը, այդ թվում՝ տեղահանված, հայրենադարձված անձինք և հյուրընկալող համայնքները:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունից հայտնում են, որ հայտարարված լրացուցիչ ֆինանսավորման միջոցով կիրականացվի բնակելի տարածքների մարդասիրական ականազերծում, ականապատման վտանգների վերաբերյալ իրազեկման բարձրացում՝ տուժած բնակչության շրջանում, և հավելում, որ ԵՄ մարդասիրական ամբողջ ֆինանսավորումը տրամադրվում է կարիքների հիման վրա, ինչպես նաև ԵՄ և միջազգային օրենսդրությամբ ամրագրված հումանիզմի, չեզոքության, անկողմնակալության և անկախության մարդասիրական սկզբունքներին համահունչ։ Այն մատուցվում է ՄԱԿ-ի գործակալությունների, միջազգային կազմակերպությունների և հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում