Մամուլ 4 տարի առաջ - 08:46 04-08-2022

Տեղական խոզի միսը թանկացել է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Տեղական խոզի միսը թանկացել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խոզի մսի գինը հուլիս ամսին, հունիսի համեմատ, բարձրացել է 3.7 տոկոսով: Այսօր խոզի մսի գինը հասնում է 4200 դրամի:
Մանագետների խոսքով՝ չի բացառվում, որ այն առաջիկայում է՛լ ավելի թանկանա: Մյուս կողմից՝ նշենք, որ ոչ միայն խոզի մսի գինն է բարձրացել, այլեւ խոզերի գլխաքանակի անկում է արձանագրվել: Թեեւ Հայաստանը խոզի միս ներկրում է, բայց, այնուամենայնիվ, արձանագրենք, որ ներկրվածը իրացման շուկայում չնչին ծավալներ ունի եւ չի լրացնում բացը: Միաժամանակ նկատենք, որ այս տարվա հինգ ամիսներին խոզի մսի արտադրության ծավալներն են բավականին պակասել (16.1 տոկոսով):
Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տավարի մսի գինն էլ է բարձրացել: Տավարի փափուկ մսի մեկ կիլոգրամի գինը գերազանցում է 4800 դրամը, մինչդեռ այն տարեսկզբին 4400 դրամ էր: մսի գնաճի պատճառներից մեկը անասնակերի խնդիրն է: Նախորդ տարի, եղանակային պայմաններից ելնելով, բավարար քանակությամբ անասնակեր չկուտակվեց, բացի դրանից, որոշ տարածքներ անցան թշնամու վերահսկողության տակ, այս պատճառով անասնապահությունը Հայաստանում դարձել է ոչ եկամտաբեր: Պատասխանատու կառույցը՝ Էկոնոմիկայի նախարարությունը, լուրջ եւ առարկայական քայլեր չի ձեռնարկում»։
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան