Ներքին Խոսք 8 ամիս առաջ - 19:34 13-02-2026

Ներմուծվող էժան միսը ճնշում է տեղական շուկան․ խոզաբույծները խոզերին կբերեն ԷՆ

Խոզաբույծ գյուղացիները ահազանգում են ներմուծումների դեմ․ պահանջում են Էկոնոմիկայի նախարարության միջամտությունը։

Հայաստանի մի շարք մարզերի խոզաբույծ գյուղացիներ բարձրաձայնում են ոլորտում ստեղծված ծանր իրավիճակի մասին՝ պնդելով, որ խոզի մսի և կենդանի խոզերի մեծածավալ ներմուծումը լրջորեն վնասում է տեղական արտադրողներին։

Նախաձեռնության մասնակիցները բաց նամակով դիմել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին՝ խնդրելով նրա անմիջական միջամտությունը։

Նամակում նշվում է, որ ներկրվող միսը շուկա է մտնում ավելի ցածր գնով, ինչի հետևանքով տեղական արտադրողները չեն կարողանում իրացնել իրենց արտադրանքը։

Գյուղացիների պնդմամբ՝ այսօր ներմուծվող խոզի միսը վաճառվում է շուրջ 2400 դրամով, մինչդեռ տեղական արտադրողները ստիպված են միսը իրացնել առնվազն 2600 դրամով՝ հաշվի առնելով ծախսերը, այդ թվում՝ ներմուծվող հացահատիկի բարձր գինը։ Նրանք նշում են, որ պատրաստ են իջեցնել գինը մինչև 2400 դրամ, եթե ապահովվեն հավասար մրցակցային պայմաններ։

Oragir.News-ը կապ է հաստատել նախաձեռնության ներկայացուցիչ Թովմաս Մարտիրոսյանի հետ։ Նրա խոսքով՝ խնդիրը վերաբերում է ոչ թե մեկ գյուղի, այլ առնվազն Արագածոտնի մարզի մի շարք համայնքների, և արդեն արձագանքներ են ստացվել Հայաստանի տարբեր մարզերից։

«Մոտ հազար մարդ արդեն զանգահարել է։ Գյուղերում մարդիկ չեն կարողանում վաճառել իրենց խոզերը, կենդանիները մեծացել են, կեր չկա, մարդիկ հայտնվել են անելանելի վիճակում»,– նշել է նա։

Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ գյուղացիները շուրջ երկու ամիս առաջ դիմել են ՀՀ էկոնոմիկայի նախարարություն և Սննդի անվտանգության տեսչական մարմին (ՍԱՏՄ), սակայն, ըստ նրանց, ստացել են ձևական պատասխաններ, իսկ խնդիրը չի լուծվել։ Նրա խոսքով՝ ներմուծման գործընթացը շարունակվում է, և շուկայում գերակշռում է էժան ներկրված միսը։

Գյուղացիները պնդում են, որ Հայաստանում խոզերը պահվում են հիմնականում ներմուծվող հացահատիկով, ինչը բարձրացնում է ինքնարժեքը։

Նրանց համոզմամբ՝ եթե ստեղծվեն հավասար պայմաններ, իրենք կկարողանան ընդլայնել արտադրությունը և բավարարել ներքին շուկայի պահանջարկը՝ նվազեցնելով ներմուծման անհրաժեշտությունը։

Նախաձեռնողները նշում են, որ եթե մինչև հինգշաբթի օրը հստակ և գործնական պատասխան չստանան՝ պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել։

Մարտիրոսյանի խոսքով՝ որոշ գյուղացիներ նույնիսկ առաջարկել են խոզեր մորթել և բողոքի նշանով տանել Էկոնոմիկայի նախարարության շենքի դիմաց, սակայն առայժմ սպասում են պաշտոնական արձագանքի։

Այս պահին նախարարությունը դեռևս հրապարակային չի արձագանքել բարձրացված խնդիրներին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան