Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 15:21 19-11-2025

Իրենց բիզնեսի համար ավելի ձեռնտու է տեղական սարը քրքրեն ու ցեմենտը էժան հանեն․ քաղաքացի

Իրենց բիզնեսի համար ավելի ձեռնտու է տեղական սարը քրքրեն ու ցեմենտը էժան հանեն, քան Պարսկաստանից կամ Չինաստանից պատվիրեն մի փոքր ավելի թանկ։ Այս մասին այսօր Վեդիի համայնքապետարանում Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքացիներից մեկը, ում թույլ չէին տվել մասնակցել բաց քննարկմանը։

«Մեծ շինարարություն են անում, ու իրենց բիզնեսի համար ավելի ձեռնտու է տեղական սարը քրքրեն ու ցեմենտը էժան հանեն, քան թե Չինաստանից ու Պարսկաստանից արդեն հանված ցեմենտը առնեն թանկ գնով։ Պայքարում են,մ որ Կամիր սարը կրաքար ու ցեմենտ արտադրելու համար լրիվ քայքայեն ու ևս մեկ պոչամբար ավելանա մեր էս խեղճ կոտրված մեջքով Հայաստանում»,- նշեց նա։

Նշենք, որ Oragir.News-ին ևս արգելեցին մասնակցել քննարկմանը՝ պատճառաբանելով, որ անհրաժեշտ էր նախապես գրանցվել։

Հավելենք, որ Կարմիր սարը գտնվում է Արարատյան դաշտի ամենագյուղատնտեսական գոտում: Այն նաև կենսաբազմազանության եզակի գանձարան է և հանդիսանում է կարմիրգրքային 14 տեսակ բույսերի աճելավայր և 16 տեսակ կենդանիների ապրելավայր, իսկ Վեդու ավագանու քվեարկությունից է կախված՝ «Օրդ Գրուպ» ՍՊԸ-ն Կարմիր սարում հանքարդյունահանման թույլատվություն կստանա», թե ոչ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան