Ներքին 4 տարի առաջ - 13:39 30-07-2022

Անձնագրայինում դիմողների քանակը շատ է, բնական է, որ պետք է փոփոխություն արվեր․ Բիչախչյան


Մի քանի օր առաջ անձնագրային ու վիզաների վարչությունը հայտարարություն տարածեց այն մասին, որ հաշվի առնելով անձնագրային և վիզաների վարչությունում ու տարածքային անձնագրային ստորաբաժանումներում ներկայումս գոյացող հերթերը՝ ոստիկանության պետի հրամանով առաջիկա մի քանի շաբաթ օրերին, մասնավորապես՝ հուլիսի 30-ին, օգոստոսի 6-ին, 13-ին, 20-ին ու 27-ին անձնագրային և վիզաների վարչությունն ու տարածքային անձնագրային ստորաբաժանումները կաշխատեն սովորական աշխատանքային ռեժիմով՝ ժամը 09-18-ը։ Բացի այդ՝ նշված ծառայություններում քաղաքացիների սպասարկումն իրականացվում է առանց ընդմիջման՝ հերթափոխով՝ աշխատանքները պատշաճ կազմակերպելու և դիմումատուներին որակյալ ծառայություններ մատուցելու համար։

Նշենք, որ Օragir.news-ը օրեր առաջ անդրադարձել էր այս թեմային։

Հասկանալու համար՝ արդյոք ուշացած չի կատարված փոփոխությունը, քանի որ քաղաքացիները ամիսներ շարունակ դժգոհում էին հերթից, բայց փոփոխություն արվել է նոր, այն էլ մի ամսվա համար Օragir.news-ը կապ հաստատեց ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց. «Դա այն հարցի չի, որ կուզեմ ինչ-որ բան ասել, ծանրաբեռնված մարդիկ աշխատում են, քաղաքացիների, դիմողների քանակը շատ է, բնական է, որ պետք է փոփոխություն արվեր»։ Իսկ մեր այն հարցին, թե արդյոք այդ փոփոխությունը ուշացված է, քանի որ ամիսներ շարունակ քաղաքացիները դժգոհում էին հերթերից, իսկ իրենք հիմա են փոփոխում, Բիչախչյանն ասաց. « Եկեք դա չմեկնաբանեմ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով