Ներքին 5 տարի առաջ - 18:09 25-06-2021

Բնական մթերքը թրենդային է դարձել. Շիրակամուտում բնական մթերքների արտադրություն է հիմնվել

Լոռու մարզի Շիրակամուտ գյուղում հիմնվել է բնական մթերքների արտադրություն:

Արմեն Հայրապետյանն իր բիզնեսն սկսել է Լոռվա մարզում և արտադրում է 100 տոկոս բնական մեղր, առանց գունանյութերի և հավելումների մրգային պաստեղներ, չրեր, առանց քիմիական պարարտանյութերի մշակվող հատիկեղեն ու խոտաբույսեր:

Արտադրանքը շուտով հասնելու է հայկական սուպերմարկետներ, այնուհետև նաև արտահանվելու է: Այժմ այն կարելի է ձեռք բերել օնլայն տարբերակով: Ա. Հայրապետյանի խոսքով՝ արտերկրում ապրող մեր հայրենակիցների մոտ պահանջարկը շատ մեծ է:

Նա նշում է, որ իր բիզնեսի հաջողության գրավականն ընտանիքն ու ընկերներն են. «Նրանցից յուրաքանչյուրն իր լուման է ներդրել»:

Ա. Հայրապետյանն ուրախությամբ հայտնում է, որ Շիրակամուտը շուտով շատ ավելի գրավիչ է դառնալու շբոսաշրջիկների համար, քանի որ իրենք պատրաստվում են այնտեղ թեյատուն կառուցել, ուր այցելողն իր թեյի համար ինքնուրույն կհավաքի իրեն դուր եկած խոտաբույսերը:

«Բնական մթերքը թրենդային է դարձել: Եվ ես կարծում եմ, որ այն մեծ պահանջարկ կունենա»,- ասաց նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող