Մամուլ 4 տարի առաջ - 10:02 30-07-2022

Եթե ծառայության մեջ չգտնվողը զինվորական համազգեստ կրի, 100 հազարով կտուգանվի. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է վարչական պատասխանատվություն սահմանել զինվորական համազգեստը զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց կողմից կրելու դեպքում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կկատարվի, ըստ որի՝ զինծառայողների համար սահմանված զինվորական համազգեստը զինվորական ծառայության մեջ չգտնվող և զինվորական համազգեստ կրելու իրավունք չունեցող անձի կողմից կրելու դեպքում կնշանակվի տուգանք՝ 100 հազար դրամի չափով: Ի դեպ, նույն արարքը, եթե կատարվել է կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ վարչական տույժ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում, առաջացնում է տուգանքի նշանակում՝ 200 հազար դրամի չափով:
Այսպիսով, օրենքը գուցե ընդունվի, իսկ ո՞վ կամ ովքե՞ր պետք է վերահսկեն այն: Օրինակ՝ փողոցում հանդիպած զինվորական հագուստով շուռնուխցուն ո՞վ, ի՞նչ խղճով պետք է տուգանի, եթե մարդը ապրում է մի գյուղում, որը կիսով չափ զավթված է ադրբեջանցիների կողմից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով