Ներքին 3 տարի առաջ - 11:55 03-04-2023

Հովիվները հիմնականում զինվորական համազգեստ են կրում, հիմա նրանք պատասխանատվությա՞ն են ենթարկվելու

Հիմա տարածված է, որ օրինակ հովիվները մեծամասամբ օգտագործում են զինվորական համազգեստ, որոնք մնացել են կամ իրենց ծառայությունից, կամ էլ նվիրատվություն են ստացել այլ ծառայողների կողմից։ Նրանք և առհասարակ բոլորը, ովքեր կրելու են զինվորական համզգեստ, պատասխանատվությա՞ն են ենթարկվելու քննարկվող նախագծի դրույթներով։ Այս մասին ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ԶՈՒ կարգապահական կանոնագիրք օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ, հարց ուղղելով ՊՆ փոխնախարարին, ասաց իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը։

Հարցին ի պատասխան Արման Սարգսյանը նշեց, որ համապատասխան իրավակարգավորումներով կանոնակարգվելու են զինվորական համազգեստի բոլոր ատրիբուտները։

«Կանոնակարգվելու են, թե ինչ է ներառելու զինվորական համազգեստը և այդ դեպքում են միայն ենթարկվելու պատասխանատվության։ Հանրության շրջանում թե՛ ձկնորսական, թե՛ որսրդական նպատակներով համազգեստ կորղները շատ են, որոնք, եթե չհամապատասխանեն մեր նախատեսած ատրիբուտիկայով համազգեստին, ապա թույլատրվելու է։ Սա վերաբերելու է բացառապես այն համազգեսին, որը տվյալ պահին դրված է լինելու կիրառության մեջ»,- ասաց Արման Սարգսյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան