Արտաքին 4 տարի առաջ - 16:04 23-07-2022

Գերմանիայի ԱԳ նախարարը քննադատել է Էրդողանին Պուտինի ու Ռաիսիի հետ լուսանկարի համար

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Ռուսաստանի և Իրանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Իբրահիմ Ռաիսիի հետ նրա համատեղ լուսանկարի համար, փոխանցում է ZDF-ը։

Նա հայտարարել է, որ Էրդողանի ներկայությունը Ռուսաստանի և Իրանի առաջնորդների կողքին, «մեղմ ասած, մարտահրավեր է ՆԱՏՕ-ի համար»: Նա ընդգծել է, որ դա «ուղղակի անհասկանալի է»։

Բերբոկը նշել է, որ Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, Ուկրաինային տրամադրում է ռազմական «զանգվածային աջակցություն» և մասնակցում է ուկրաինական հացահատիկի արտահանումն ապահովող վերջերս ստորագրված համաձայնագրին։

«Ահա թե ինչու այդ լուսանկարն ինձ համար առավել քան անհասկանալի է, հատկապես ՆԱՏՕ-ի անդամի տեսանկյունից»,- պարզաբանել է Գերմանիայի ԱԳ նախարարը։

Ամենից շատ դիտված

22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
20:32 Ավինյանի խոստումից 1 տարի անց Նուբարաշենի հրդեհի գործով դեռևս մեղադրյալ չկա
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին