Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 44 րոպե առաջ - 19:00 03-11-2026

Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը՝ Oragir.News-ի հետ զրույցում խոսելով բուհերը Երևանից դուրս տեղափոխելու և Ակադեմիական քաղաքի հիմնադրման ծրագրի մասին՝ հիշեցրեց, որ դեռ նախորդ դարի սկզբին Ալեքսանդր Թամանյանը Երևանի վերևի հատվածը՝ Օղակաձև զբոսայգուց վերև, հատուկ նախագծել էր որպես ուսանողական թաղամաս։

Նա գտնում է, որ բուհերի շենքերը պարզապես պատեր չեն, այլ քաղաքի մշակութային կոդի մի մասը. «Ես չեմ կարծում, որ երիտասարդությանը քաղաքից հանելով մենք ինչ-որ նոր նվաճում ենք ունենալու։ Նաև մշակութային առումով էդ շենքերն ունեն պատմություն, պատմությունը մարդիկ են... Այդ շարունակականությունն է շատ կարևոր՝ այս լսարանում եղել է այս մեծ հայը։ Սա նաև սերունդների հիշողություն է, սա մշակութային կոդ է, որը պարտադիր պետք է պահպանել նույնությամբ։ Չի կարելի վերցնել, ջնջել և զրոյից նոր սկսել»։

Ըստ ավագանու անդամի՝ այն հսկայական ռեսուրսները, որոնք նախատեսվում են ծախսել նոր քաղաք կառուցելու համար, շատ ավելի արդյունավետ կլիներ ներդնել արդեն իսկ եղած ենթակառուցվածքներն ու կրթական որակը լավացնելու վրա, քանի որ «միայն տարածականորեն բուհը փոխելով՝ ոչինչ չի փոխվելու»։

Հարցին, թե ուսանողական հսկայական հոսքերի հեռացումը չի՞ հանգեցնի արդյոք Երևանում երթուղիների կրճատմանն ու ավտոբուսների միջակայքերի մեծացմանը, ինչից կտուժեն մնացած քաղաքացիները, Քրիստինե Վարդանյանը նշեց, որ քաղաքապետարանն այս թեմայով դեռևս ոչ մի փաստարկված հաշվարկ կամ նախագիծ չի ներկայացրել ավագանուն։

Նա զուգահեռներ անցկացրեց Մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի երկարամյա պատմության հետ. «Բոլորս հիշում ենք Աջափնյակ կայարանը ինչ վիճակում է, որ միայն նախընտրական լոզունգների կարգավիճակով է, մենք անընդհատ բացում ենք այդ Աջափնյակ կայարանը։

Հիմա ես չգիտեմ Ակադեմիական քաղաքի հետ կապված ինչ է պատրաստում Երևան քաղաքը, ո՞նց է ինքը այդ ռիսկերը կառավարում»։ Վարդանյանը կոչ արեց սպասել առարկայական քննարկումների և հանրային լսումների, երբ քաղաքապետարանը հստակ ցույց կտա, թե ինչպես է պատրաստվում կազմակերպել տրանսպորտային հոսքերը դեպի նոր ավան։

Քրիստինե Վարդանյանն իր խոսքում անդրադարձավ նաև այն գլոբալ բնապահպանական ու կայուն զարգացման թեմաներին, որոնք քննարկվել են COP17 համաժողովի շրջանակներում։ Նա ընդգծեց, որ աշխարհում ընդունված էկոլոգիական և «կանաչ» քաղաքաշինության հիմնական սկզբունքը գոյություն ունեցող կանաչ տարածքների և ժառանգության պահպանումն է, այլ ոչ թե ամեն ինչ հիմնահատակ քանդելն ու նորը տնկելը։

Բուհերի տեղափոխման և կանաչ տարածքների կրճատման ռիսկերը նա դիտարկում է հենց այս համատեքստում. «Շատ ավելի լավ կլինի, որ որոշումները կայացվեն արդեն մեր եղածը ավելի լավացնելու համար, որովհետև ցանկացած ռեֆորմ եղածը լավացնելու մասին է, այլ ոչ թե զրոյից քանդենք, կտրենք բոլոր ծառերը և նոր ծառեր տնկենք։ Այդպես չեն աշխատում աշխարհում»։

Ըստ ավագանու անդամի՝ քաղաքային միջավայրի անկանոն վերափոխումները, առանց տրանսպորտային ու լոգիստիկ ճիշտ հաշվարկների, ուղղակիորեն հակասում են էկոլոգիական կայունության և ածխածնային հետքի կրճատման գլոբալ նպատակներին, քանի որ հարյուր հազարավոր մարդկանց ամենօրյա հեռավոր տեղաշարժը նոր տրանսպորտային ծանրաբեռնվածություն է առաջացնելու։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:01 Իմ մենահամերգները պարզապես համերգներ չեն․ Հասմիկ Կարապետյանը՝ հանդիսատեսի հետ կապի մասին
22:30 Մեր երկրում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում, բանակում էլ նման դեպքերը շարունակվելու են. հարցում
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»
22:54 Իշխանության ոչ մի արձագանք՝ բանակում հերթական ողբերգական դեպքի առիթով. քաղաքական «էլիտան» խաշ էր վայելում