Սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը. քաղաքապետարան
Նոյեմբերի 5–ից սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 28-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար: