Նախօրեին «Հայաքվե» միավորումը բողոքի ակցիա էր իրականացնում ընդդեմ Հանրային հեռուստաընկերության և նրա կառավարումն ու հսկողությունը իրականացնող Հանրային հեռարձակողի խորհրդի (ՀՀԽ) գործելաոճի։
Այս կառույցի մասին առաջին տպավորությունը կազմելու համար մտանք կառույցի պաշտոնական կայքը, որտեղ պարզվեց, որ վերջին հայտարարությունը եղել է գրեթե մեկ ու կես տարի առաջ։
Մյուս ցուցանիշը ֆինանսականն է, ըստ որի՝ Հանրային հեռարձակողի խորհրդի վվերահսկողության տակ գտնվող «Հայաստանի հանրային հեռուստաընկերության» և «Հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ֊ների 2025 թվականի տարեկան ֆինանսական վնասներն են` համապատասխանաբար 144.4 միլիոն դրամ և 68.7 միլիոն դրամ։
Բայց զավեշտալին այն է, որ պաշտոնական կայքում խորհրդի բոլոր անդամների կենսագրությունների փոխարեն դրված է Վասակ Դարբինյանի կենսագրությունը, որը սիմվոլիկ իմաստ ունի․ նրանք միմյանցից չեն տարբերվում, և բոլորը Վասակ Դարբինյան են։






Իսկ իրականում այս փաստը մեկ տրամաբանական բացատրություն ունի․ ոչ ոք, նույնիսկ Խորհրդի անդամները երբեք չեն բացել իրենց կայքը ու չեն ծանոթացել նրա բովանդակության հետ։