Արտաքին 4 տարի առաջ - 23:32 19-01-2022

Պուտինը բանակցություններ է վարել Իրանի նախագահ Ռաիսիի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններ է վարել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ։ Ռաիսին շնորհակալություն է հայտնել Պուտինին Շանհայի համագործակցության կազմակերպություն (ՇՀԿ) Թեհրանի մուտքը հեշտացնելու համար և առաջարկել է սիներգիա ստեղծել Արևմուտքին դիմակայելու համար։

«Ներկայիս շատ բացառիկ պայմաններում, երբ առճակատում է Արևմուտքի, այդ թվում՝ ԱՄՆ-ի միակողմանի գործողությունների հետևանքով, մենք կարող ենք սիներգիա ստեղծել մեր փոխգործակցության մեջ։ Մենք 40 տարուց ավելի դիմադրում ենք ամերիկացիներին։ Եվ մենք երբեք չենք կանգնեցնի երկրի առաջընթացն ու զարգացումը պատժամիջոցների կամ սպառնալիքների պատճառով»,- ասել է Ռաիսին։

Նա նաև Իրանի և Ռուսաստանի հարաբերությունները երկարաժամկետ և ռազմավարական է անվանել։ Իրանն առաջարկել է ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրի նախագիծ, որը կորոշի երկու երկրների հարաբերությունների հեռանկարը առնվազն 20 տարի։

Հիշեցնենք, որ Ռաիսին առաջին անգամ պաշտոնական այցով Ռուսաստան է այցելում անցած օգոստոսին նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»