Մամուլ 4 տարի առաջ - 09:05 23-07-2022

Արդարադատության նախարարությունը մեկ անձից գնում կկատարի. արատավոր պրակտիկան շարունակվում է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Այն, ինչ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը քննադատում էր, հիմա իրագործում է առանց ընկճվելու: Կառավարությունը կրկին շարունակում է մեկ անձից կատարվելիք գնումների արատավոր պրակտիկան: Այս անգամ, իհարկե, խոսքը վերաբերում է ՀՀ արդարադատության նախարարությանը:
Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ արդարադատության նախարարությունն անհետաձգելի է համարել համակարգչային էլեկտրոնային հսկողության համակարգերի գործարկման համար անհրաժեշտ sim քարտերի և դրանց սպասարկման գնման կարիքը: Դրա համար թույլատրվել է Արդարադատության նախարարությանը համակարգչային էլեկտրոնային հսկողության համակարգերի գործարկման համար անհրաժեշտ sim քարտերի և դրանց սպասարկման ծառայությունները ձեռք բերել մեկ անձից գնում կատարելու ձևով:
Sim քարտերի և դրանց սպասարկման ծառայությունները կարժենան 200 հազար դրամ: Կառավարության որոշմամբ՝ մեկ անձից գնում է կատարելու նաև Ոստիկանությունը. մարզերում պարեկային ծառայության աշխատանքն իրականացնելու համար մեքենաներ է գնելու «Տոյոտա-Երևան» ընկերությունից: Այսպիսով, ստացվում է, որ որքան էլ մշտապես ընդդիմադիր եղած ժամանակ այս իշխանությունները դժգոհում էին մեկ անձից կատարվող գնումների՝ իրենց խոսքով ասած արատավոր պրակտիկայից, այն, միևնույնն է, շարունակվում է լայն թափով եւ բացեիբաց»:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում