Սպորտ 4 տարի առաջ - 22:04 20-07-2022

«Փյունիկի» գլխավոր տնօրենը ներողություն է հայցել խաղադաշտ ներխուժած տղային հարվածելու համար

Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին խաղում «Փյունիկը» 0։1 հաշվով պարտվել է «Դյուդելանժին»։

Հանդիպումից հետո մեծաթիվ երկրպագուներ ներխուժել են խաղադաշտ, որոնց անվտանգության աշխատակիցները դժվարությամբ հեռացրել են։ Այդ ընթացքում «Փյունիկի» գործադիր տնօրեն Կիմ Առաքելյանը հարվածներ է հասցրել երեխայի։

Առաքելյանը գրառում է կատարել.

«Հարգելի երկրպագուներ,

Ցանկանում եմ հայցել ձեր ներողամտությունը «Դյուդելանժի» հետ տնային խաղի ավարտից հետո տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Միջազգային հանդիպումներ կազմակերպող իմ գործընկերները շատ լավ կհասկանան, որ այս խաղերն իրենցից ենթադրում են մեծ պատասխանատվություն, և ցանկացած խախտում կարող է լուրջ հետևանքների առաջ կանգնեցնել ակումբին, ընդհուպ մինչև ամբողջ թիմի որակազրկում ու արգելք մասնակցելու եվրոպական մրցաշարերին:

Այնուամենայնիվ, քաջ գիտակցում եմ ու կրում եմ ամբողջ պատասխանատվությունը տեղի ունեցածի համար: Նվիրված լինելով «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին ու մեր երկրին՝ չկարողացա, ինչպես հարկն է, արձագանքել ու թույլ տվեցի զգացմունքներիս կառավարել ինձ: Ներողություն եմ խնդրում ակումբի հետ կապված բոլոր անձանցից ու փյունիկցիներից, քանի որ այս ակումբը միմիայն հաղթանակների, պատմության ու հարգանքի խորհրդանիշն է:

Եվ վերջում, խնդրում եմ տրամադրել երեխայի ծնողների կոնտակտները, որպեսզի կապ հաստատեմ նրանց հետ ու անձամբ ներողություն խնդրեմ ծնողներից և տղայից միջադեպի համար:

Շնորհակալություն»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան