Ներքին 4 տարի առաջ - 09:40 14-10-2022

Ինչ է հայցել Արսեն Թորոսյանն Ավինյանից՝ շտաբի պետի պաշտոնը ստանձնելու համար

Ինչպես հայտնի է, Երևանի փոխքաղաքապետ դարձած Տիգրան Ավինյանը ակտիվորեն պատրաստվում է ընտրություններին։

Որպես փոխքաղաքապետ նա հանդիպումներ է ունենում վարչական շրջաններում, թիմ հավաքում։ Մամուլը գրել էր, որ Ավինյանի շտաբի պետի պաշտոնում քննարկվում է Առողջապահության նախկին նախարար, այժմ ՔՊ-ական շարքային պատգամավոր Արսեն Թորոսյանի թեկնածությունը։

Oragir.news-ին հայտնի դարձավ, որ Թորոսյանը պայման է առաջադրել շտաբի պետի պաշտոնում աշխատելու դիմաց։

Մասնավորապես, դրա դիմաց նա Ավինյանից հայցել է բարձր պաշտոն, օրինակ՝ Առողջապահության նախարար։ Գաղտնիք չէ, որ Թորոսյանի համար շարքային պատգամավորի պաշտոնը քիչ է, և պատահական չէ, որ շարքային օրենսդրի կարգավիճակով Արսեն Թորոսյանը շարունակում էր այցելել հիվանդանոցներ, կուրացիա անել առողջապահական համակարգը՝ նյարդայնացնելով գործող նախարարին՝ Անահիտ Ավանեսյանին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով