Արտաքին 11 ամիս առաջ - 23:42 29-09-2025

Նեթանյահուն ներողություն է խնդրել Կատարի էմիրից Դոհային հարվածելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ներողություն է խնդրել Կատարի իր պաշտոնակից Մուհամեդ բին Աբդել Ռահման Ալ Թանիից Դոհայի վրա իսրայելական օդուժի հարձակման համար:

Այդ մասին երկուշաբթի հայտնել է «Քեշեթ 12» հեռուստաալիքը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:

Նշվում է, որ երկու երկրների կառավարությունների ղեկավարները սեպտեմբերի 29-ին հեռախոսազրույց են ունեցել սեպտեմբերի 9-ին տեղի ունեցածի կապակցությամբ:

«Իրազեկ աղբյուրի խոսքով՝ Նեթանյահուն ափսոսանք է հայտնել հարձակման հետևանքով Կատարի անվտանգության ծառայության աշխատակցի մահվան կապակցությամբ և ներողություն է խնդրել երկրի ինքնիշխանությունը խախտելու համար»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Հեռուստաալիքը նաև տեղեկացնում է, որ Իսրայելի վարչապետի ներողությունը նշանակալի քայլ է Թել Ավիվի կողմից, քանի որ դա Կատարի պայմանն է եղել Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև բանակցություններին որպես միջնորդ երկրի մասնակցությունը վերսկսելու համար։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին