Մամուլ 4 տարի առաջ - 08:22 20-07-2022

Տեղ համայնքի բնակիչները զրկված են խմելու ջրից, լավագույն դեպքում՝ 5 օրը մեկ մի քանի ժամով ջուր են տալիս․ Հրապարակ


«Հրապարակ» թերթը գրում է․

««Սյունիքի մարզի Տեղ համայնքում բնակիչներն ամառվա տապին զրկված են խմելու ջրից, լավագույն դեպքում՝ 5 օրը մեկ մի քանի ժամով ջուր են տալիս»,- այս մասին երեկ մեր լրագրողին ահազանգել է համայնքի ավագանու ընդդիմադիր անդամ Մասիս Զեյնալյանը՝ նշելով, որ ամիսներ շարունակ իր պայքարն այդպես էլ արդյունք չի տալիս, համայնքի ղեկավարը հարցն անուշադրության է մատնել:
«Էլ չեմ խոսում, որ ՄԱԿ-ի պարենի, Կարմիր խաչի եւ համայնքապետարանի բյուջեից հատկացված գումարով ապրիլից սկսած առայսօր ոռոգման ջուր չի հասել բնակիչներին»,- ասում է Զեյնալյանն ու դիմում տեղացիներին․ «Սիրելի Տեղ համայնքի բնակիչներ, դեկտեմբերի 31-ի գիշերը՝ Ամանորին ընդառաջ, կարող եք ջրել ձեր այգիները»։ Համայնքի ղեկավարից պարզաբանում լսել չհաջողվեց»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող