Ներքին 4 տարի առաջ - 11:42 28-10-2021

Ենոքավանի բնակիչները խմելու ջուր կունենան

ՀՀ կառավարությունը միջոցներ կհատկացնի Ենոքավանի բնակիչներին մշտական խմելու ջրով ապահովելու համար. սա կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի թվում է։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Ենոքավան համայնքում 159 ընտանիք՝ շուրջ 545 մարդ, չունեն խմելու ջուր: Բնակիչները օգտվում են գյուղամիջյան ծորակից, որի թողունակությունը ցածր է:

«Վերջին շրջանում համայնքում լայն թափ է առնում տուրիզմը և խմելու ջրի պակասությունը բացասաբար է անդրադառնում տուրիզմի զարգացմանը: Նախատեսվում է գումար հատկացնել ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան համայնքին՝ խմելու ջրագիծ կառուցելու նպատակով»,–նշված է նախագծում։

Ջրագծի ընդհանուր արժեքը կազմում է 83 մլն 832 հազար դրամ, որից համայնքի ներդրումը կկազմի 16 մլն դրամ, իսկ կառավարությունը կհատկացնի 67 մլն 832 հազար դրամ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով