Ավելին 4 տարի առաջ - 23:30 19-07-2022

Իրանում վեց տարվա ազատազրկման է դատապարտվել հայտնի կինոռեժիսոր Ջաֆար Փանահին

Իրանի դատական իշպանությունները հայտարարել են, որ 62-ամյա ռեժիսոր Ջաֆար Փանահին, որը կալանավորվել էր մեկ շաբաթ առաջ Թեհրանում, պետք է 6 տարվա ազատազրկման պատիժ կրի՝ 2010 թվականի դատավճռից հետո, հաղորդում է AFP-ն։

2010 թվականին Փանահին դատապարտվել էր իրանական համակարգի դեմ գործելու մեղադրանքով: Կինոռեժիսորին նաև արգելվել էր առաջիկա 20 տարվա ընթացքում ֆիլմեր նկարահանել, սցենարներ գրել, ճամփորդել արտերկրում և հարցազրույցներ տալ տեղական և արտասահմանյան մամուլին:

Ջաֆար Փանահին շուրջ երկու ամիս անազատության մեջ մնալուց հետո գրավի դիմաց ազատ էր արձակվել: Այդ որոշումը, սակայն, ցանկացած պահի կարող էր չեղարկվել։

Փանահիին ձերբակալել էին հուլիսի 11-ին, իրանական դատախազության շենքում, որտեղ նա ցուցմունք էր տվել մեկ այլ ռեժիսոր, նախկինում կալանավորված Մոհամադ Ռասուլոֆի գործով: Փանահին վերջին շաբաթվա ընթացքում երրորդ կալանավորված կինեմատոգրաֆիստն է դարձել երկրում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին