Ներքին 3 տարի առաջ - 23:30 08-08-2023

Հայկական կինոն վերջին վեց տարում վերածվել է փքված թարախաբշտիկի, որին ոչ ոք մոտ չի գալիս․ կինոռեժիսոր

Կինոռեժիսոր, պրոդյուսեր Հովհաննես Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սարաևոյի 29-րդ փառատոնը, որ դեռ 2004թ-ին FIAPF-ի կողմից ստացել է Բ դասակարգում՝ մտնելով համաշխարհային կինոփառատոների էլիտա, այս տարվա մրցույթում ներառել է վրացի ռեժիսոր Էլենե Նավերիանիի «blackbird blackbird blackberry» / սև կեռնեխ սև կեռնեխ մոշ ֆիլմը։ Երեք ամիս առաջ ֆիլմի պերմիերան կայացել էր Կաննի «Ռեժիսորների երկշաբաթ» ծրագրում, արձանագրելով անհավանական նվաճում կովկասյան կինոյի համար։

Վրացական հեռավոր գյուղերից մեկում 48-ամյա հրուշակագործ Էթերոն ապրում է միայնակ կյանքով, աշխարհում ամեն ինչից վեր դնելով իր տորթերն ու ազատությունը։ Ավանդապաշտ գյուղում Էթերոյի կենսակերպը չի խրախուսվում, շուրջը հյուսվում են լեգենդներ, բայց Էթերոն թքած ունի պարապ զրույցների վրա, մինչ այն տղամարդու հայտնվելը, որը կասկածի ցեցը գցում է Էթերոյի սրտի, գլխի, մարմնի մեջ՝ գուցե կա բան, որ ազատությունից վեր է, ասենք՝ սերը։
․
Կաննից հետո Սարաևոն առանձնապես մի շնորհավորելու առիթ չի։ Վրացական կինոն փառատոնաքաղց հայկական կինոն չի, որի ներկայացուցիչները Կաննը, Բեռլինը, Վենետիկը տուրիստական այցելությունների վայրեր են համարում, որոնք իրենց ֆիլմերի անհայտ փառատոների ծրագրում հայտնվելը դարձնում են ցնծության առարկա, իսկ աշխարհի լավագույն կինոփառատոն համարում են ոսկեծիրան միջոցառումը։

Սա վրացական կինոն է, որը վերջին վեց տարում երկու տասնյակ մրցանակներ է բերել ամենահեղինակավոր կինոփառատոներից։

Վրացական կինոյի այս փայլուն տասնամյակի ֆոնին ավելի ու ավելի ցցուն է դառնում գավառական ջեբկիրների կողմից զավթված հայկական շնչահեղձ կինոյի ֆիասկոն, որտեղ ինչ որ քնձռոտներ կարող են ֆիլմերի ֆինանսավորման հանձնաժողովներում ներառվել ու ֆինանսավորել ֆիլմեր, որոնք էկրան չեն հասնում, կամ էկրանին հայտնվելով, սրտխառնոց են առաջացնում հանդիսատեսի մոտ։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության թեթև ձեռքով հայկական կինոն վերջին վեց տարում վերածվել է փքված թարախաբշտիկի, որին ոչ ոք մոտ չի գալիս, մտածելով, որ ուր-որ է պայթելու է։
․
Այս ամենից դուրս, շնորհակալ եմ «Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիայի» 14-րդ Հավաքի հանդեպ հետաքրքրության ու մասնակցության նամակների համար։ Դահլիճը մեծ չի, մենք էլ պատրաստվում ենք շատ գործնական զրույցի, ուստի խնդրում եմ նախապես անպայման գրել ինձ՝ մասնակցությունը հաստատելու համար»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան