Արտաքին 4 տարի առաջ - 18:59 10-07-2022

Ռուսական զորքերը հրթիռակոծել են Կրիվոյ Ռոգը

Երկու մարդ է զոհվել շաբաթ օրը Կրիվոյ Ռոգ քաղաքի Ինգուլեցկի շրջանի վրա ռուսական զորքերի հրթիռակոծության հետևանքով։ Այս մասին հայտնել են Դնեպրոպետրովսկի շրջանային և Կրիվոյ Ռոգի քաղաքային վարչակազմի ղեկավարներ Վալենտին Ռեզնիչենկոն և Ալեքսանդր Վիլկուլը։

Ըստ Վիլկուլի՝ Կրիվոյ Ռոգին հարվածը հասցվել է «Տորնադո-Ս» հեռահար համակարգից․ քաղաքը գտնվում է առաջնագծից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա, իսկ սովորական հրետանին քաղաքին չի հասնում։ Վիլկուլի խոսքով՝ արձակվել է 10 հրթիռ։ Մահացածները կանայք են, խոհարարուհի, որն աշխատում էր մանկապարտեզում, և 20-ամյա աղջիկ։ Երեք մարդ վիրավոր է. Գնդակոծության հետևանքով մոտ 20 բնակելի շենք է վնասվել։

Տեղական վարչակազմերի ղեկավարները հայտնել են նաև Խարկովի և Նիկոլաևի գնդակոծության մասին։ Խարկովի շրջանային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովի խոսքով՝ տուժել է 4 մարդ։

Ռուսաստանի կողմից հովանավորվող անջատականներն իրենց հերթին պնդում են, որ գնդակոծվել է Դոնեցկը. նրանց խոսքով՝ այնտեղ երկու մարդ է զոհվել։ Լուգանսկի շրջանի Ալչևսկ քաղաքը, ըստ նրանց, հրթիռակոծվել է ամերիկյան HIMARS համակարգից, սակայն դրա անկախ հաստատում չկա։

Ամենահամառ մարտերը շարունակվում են Դոնեցկի շրջանի հյուսիս-արևելքում, որտեղ ռուսական զորքերը փորձում են առաջ շարժվել դեպի Սլավյանսկ և Բախմուտ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան