Արտաքին 2 ամիս առաջ - 12:05 30-07-2026

Բալիստիկ հրթիռի հարվածից Կրիվոյ Ռիհի մոտակայքում զոհվել են երկու երեխա և չորս մեծահասակ

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Կրիվոյ Ռիհի ծայրամասում գտնվող գյուղերից մեկում Իսկանդեր-Մ բալիստիկ հրթիռի հարվածից զոհվել է չորս մեծահասակ և երկու երեխա՝ 5 և 12 տարեկան աղջիկներ։

Ինչպես հայտնում է BBC-ն, հրթիռն ընկել է բնակելի մասնավոր տան վրա, որտեղ բնակվում էր բազմամարդ ընտանիք, Telegram-ում հայտնել է քաղաքի պաշտպանության խորհրդի ղեկավար Ալեքսանդր Վիլկուլը։

Վիլկուլի փոխանցմամբ՝ հարձակման հետևանքով վիրավորվել է ևս ութ մարդ, այդ թվում՝ 6 և 15 տարեկան երկու տղա։
«Փրկարարական գործողությունները շարունակվում են, ընթանում են փլատակների մաքրման աշխատանքներ։ Ցավոք, զոհերի թիվը կարող է աճել», — գրել է նա։

Ավելի վաղ Ուկրաինայի իշխանությունները հայտնել էին հինգշաբթի երեկոյան երկրի ողջ տարածքում իրականացված հրթիռային և անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարվածների մասին։

Կիևում հաղորդվել է մեկ զոհի մասին, իսկ Լվովում հարձակումը հրդեհների պատճառ է դարձել երկու բնակելի շենքերում։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»