Արտաքին 2 տարի առաջ - 16:17 24-03-2024

Ռուսական ուժերը կրկին հրթիռակոծել են ուկրաինական բնակավայրերը

Ռուսական զորքերը շաբաթ լույս կիրակի գիշերը գրոհել են Ուկրաինայի Լվովի շրջանի կարևոր ենթակառուցվածքի վրա։ Ըստ տեղի իշխանությունների՝ արդյունքում հրդեհ է բռնկվել, իսկ հրթիռային հարձակումը տևել է ավելի քան երկու ժամ։ Փոխանցում է Azatutyun.am-ը։

Զոհերի մասին տեղեկություններ չկան:

Կիևի երկնքում մոտ մեկ տասնյակ թևավոր հրթիռներ են խոցվել, հայտնում է Կիևի քաղաքային ռազմական վարչությունը։ Տուժածներ չկան, սակայն իշխանությունները խնդրել են Ուկրաինայի մայրաքաղաքի բնակիչներին լինել ռմբապաստարաններում:
Երկրի բոլոր շրջաններում օդային հարձակման նախազգուշացում է հայտարարվել։

Շաբաթ և կիրակի գիշերը Սումիի շրջանը ենթարկվել է հրետանային հարձակումների։ Պայթյուններ են լսվել նաև Կրիվոյ Ռոգում, որտեղ որոշ տներ մնացել են առանց էլեկտրականության։

Ռուսական զորքերը ամեն օր հրթիռակոծում են Ուկրաինան։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, սակայն, պնդում է, որ հարվածներ է հասցնում միայն ռազմական օբյեկտների վրա: Գերատեսչությունը չի մեկնաբանում քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման և խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին հաղորդումները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով