Արտաքին 4 տարի առաջ - 13:57 09-07-2022

Շրի Լանկայում ցուցարարները գրավել են նախագահի նստավայրը

Ցուցարարները ներխուժել են, իսկ որոշ ժամանակ անց ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել Շրի Լանկայի նախագահ Գոտաբայա Ռաջապակսայի նստավայրը։ Այս մասին հայտնում է Times of India-ն։

Նշվում է, որ պետության ղեկավարը լքել է իր նստավայրը ամբոխի ներխուժումից մի քանի րոպե առաջ։
Պաշտոնապես Ռաջապակսան դեռ համարվում է Շրի Լանկայի նախագահը և ներկայումս զինվորականների պաշտպանության տակ է։ Նրա գտնվելու վայրի մասին տեղեկությունները գաղտնի են պահվում։

Լրատվամիջոցների տվյալներով՝ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել հազարավոր ցուցարարների դեմ, որոնք հուլիսի 9-ին դուրս են եկել խոշորագույն քաղաքի՝ Շրի Լանկայի ոչ պաշտոնական դե ֆակտո մայրաքաղաք Կոլոմբոյի փողոցներ։

Շրի Լանկան տառապում է սննդամթերքի եւ վառելիքի անբավարարությունից, էլեկտրաէներգիայի երկարատև անջատումներից և սրընթաց աճող ինֆլյացիայից այն բանից հետո, երբ սպառվել է կենսական նշանակություն ունեցող ապրանքներ ներկրելու համար անհրաժեշտ արտարժույթը:

Ոստիկանությունը չեղարկել է ուրբաթ օրը հայտարարված պարետային ժամը այն բանից հետո, երբ ընդդիմադիր կուսակցությունները, իրավապաշտպանները և փաստաբանների ասոցիացիան սպառնացել են դատի տալ ոստիկանապետին։

Հազարավոր ընդդիմադիրներ արհամարհել են տանը մնալու հրամանը և նույնիսկ ստիպել են երկաթուղու իշխանություններին գնացքներ գործարկել՝ շաբաթօրյա հանրահավաքին իրենց Կոլոմբո տանելու համար, հայտնել են պաշտոնատար անձինք։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան