Արտաքին 4 տարի առաջ - 10:23 07-05-2022

Շրի Լանկայում արտակարգ դրություն է հայտարարվել


Շրի Լանկայի նախագահ Գոտաբայա Ռաջապակսան երկրում արտակարգ դրություն է հայտարարել։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով կառավարության ծանուցմանը։
Արտակարգ դրություն է հայտարարվել մայիսի 7-ին տեղական ժամանակով ժամը 00:00-ից։ Զեկույցում ասվում է, որ որոշումն ընդունվել է՝ ելնելով հասարակական անվտանգության շահերից:
Այս քայլն արվել է կղզում տեղի ունեցած բողոքի ցույցերից հետո, որոնք պահանջում էին նախագահի և ողջ կառավարության հրաժարականը՝ երկրում տիրող ծանր տնտեսական ճգնաժամի պատճառով։
Նախագահ Գոտաբայա Ռաջապակսան ապրիլի 1-ին արտակարգ դրություն էր հայտարարել։ Այդ մասին հայտարարվել էր Միրիհանի նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցից ընդամենը մեկ օր անց, որը մի շարք հակաիշխանական ցույցեր էր հրահրել ամբողջ երկրում: Սակայն ավելի ուշ նախագահը չեղյալ հայտարարեց Շրի Լանկայում ապրիլի 5-ի կեսգիշերից արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»