Ավելին 4 տարի առաջ - 22:03 24-12-2021

Շրի Լանկայում օդապարիկը տղամարդուն երկինք է բարձրացրել

Շրի Լանկայի բնակիչ Նադարաս Մանոհարան օդապարիկ բաց թողնելիս քիչ է մնացել երկինք թռչի։ Ուժեղ քամին նրան բարձրացրել է գետնից առնվազն 10 մետր բարձրության վրա։ Այս մասին հայտնում է հնդկական NDTV հեռուստաալիքը։

Միջադեպը տեղի է ունեցել անցած շաբաթ օրը Ջաֆնա քաղաքում։ Տղամարդու թռիչքի կադրերը տարածվել են համացանցում:

Կադրերում երևում է Մանոհարան՝ կախված իր օդապարիկին ամրացված պարանից։ Ականատեսները բուռն քննարկում են տեղի ունեցողը։ Երբ տղամարդուն հաջողվում է մի փոքր իջնել, նա բաց է թողնում պարանն ու ցատկում գետնին։

Արդյունքում Մանոհարան հոսպիտալացվել է։ Նշվում է, որ ընկնելու հետևանքով նա լուրջ վնասվածքներ չի ստացել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»