Ներքին 4 տարի առաջ - 16:45 03-07-2022

Ով կփոխարինի ԱԺ-ում Արթուր Ղազինյանին, եթե նա վայր դնի մանդատը

Ինչպես տեղեկացրել էինք, ԱԺ «Հայաստան» դաշինքի ներսում ընդդիմադիրները շարունակում են լքել իրենց պաշտոնները։

Հերթը, փաստորեն, դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանինն է, ով Oragir.news-ի հետ զրույցում ոչ հաստատել էր, ոչ էլ հերքել լուրը։

Եթե Ղազինյանը մանդատը վայրը դնի, ապա այն բաժին կհասնի խմբակցության ընտրացուցակի հաջորդ՝ 34-րդ համարի ներքո հանդես եկող Արգիշտի Գևորգյանին։

Գևորգյանը կուսակցական է, ՀՅԴ անդամ.

Ծնվել է 1992 թվականի մարտի 3-ին, Երևան քաղաքում: Ավարտել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի շենքերի նախագծման բաժինը, ստացել է ճարտարագիտության մագիստրոսի աստիճան:

2014 թ.-ից աշխատում է «Խարբերտ ՇԻՆ» ՍՊԸ-ում որպես անվտանգության ճարտարագետ, իսկ 2016 թ.-ից որպես գլխավոր ճարտարագետ:

2020-ից հիմնադրել է «ԱՐԱՐ ՔՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ն և հանդիսանում է ընկերության տնօրենը:

Ծառայել է Արցախի Հանրապետության Պաշտպանական Բանակում:

Պարգևատրվել է «Ծովակալ Իսակով» և «Գարեգին Նժդեհ» մեդալներով: ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ: ՀՅԴ վաշտերի կազմում մասնակցել է Արցախյան վերջին պատերազմին:

Oragir.news-ի հարցին, թե արդյո՞ք Ղազինյանի՝ մանդատը վայր դնելուց հետո կվերցնի մանդատը՝ Գևորգյանը պատասխանեց.

«Ես չգիտեմ, արդյո՞ք Արթուր Ղազինյանը նման որոշում ունի, թե՞ ոչ։ Կմտածեմ, երբ վայր դնի մանդատը։ Անկեղծ, չեմ մտածել, կվերցնեմ մանդատը, թե՝ ոչ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան