Ներքին 3 տարի առաջ - 13:55 02-12-2022

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը պատգամավորական մանդատը վայր չի դնի. ՀՅԴ-ն է այդպես որոշել

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը պատգամավորական մանդատը վայր չի դնի. ՀՅԴ-ն է այդպես որոշել։

«Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմինը որոշում է ընդունել, որ ԱԺ «Հայաստան» դաշինքի բոլոր դաշնակցական պատգամավորները՝ այդ թվում և Իշխան Սաղաթելյանը, մանդատները վայր չեն դնելու», - խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Իշխան Սաղաթելյանը։

«Չեմ թաքցնի՝ այո՛, նման քննարկումներ եղել են, բայց ՀՅԴ-ի ներսում անհատական մոտեցումներ չկան, եղել է որոշում, որ բոլոր պատգամավորները մասնակցելու են խորհրդարանական աշխատանքներին ու վայր չեն դնելու մանդատները, հետևաբար, ես իմ մանդատը վայր չեմ դնելու, եթե մենք դնեինք՝ դնելու էինք բոլորս, եթե որոշում ենք, որ մասնակցում ենք՝ մասնակցելու ենք բոլորս»,- նշեց նա։

Ինչ վերաբերվում է «Վերածնվող Հայաստան» կուսակցության որոշմանը՝ վայր դնել մանդատներն ու դադարեցնել խորհրդարանական աշխատանքները, Սաղաթելյանը հրաժարվեց մեկնաբանել գործընկերների որոշումը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան