Ներքին 4 տարի առաջ - 21:54 18-01-2022

Արմեն Չարչյանը պատգամավորական մանդատը վայր չի դնի. փաստաբան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը պատգամավորական մանդատը վայր չի դնի։ Նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հերքել է լրատվամիջոցներում տարածվող տեղեկությունը։

«Հասարակությանը ցանկանում եմ տեղեկացնել, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Պրոֆեսոր Արմեն Չարչյանը չի պատրաստվում վայր դնել պատգամավորական մանդատը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Էրիկ Ալեքսանյանը։
Նրա խոսքերով` Չարչյանն այս պահին գտնվում է ստացիոնար բուժման մեջ՝ իր անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածում քայքայված առողջական վիճակը կայունացնելու համար։

Ալեքսանյանը կոչ է անում լրատվամիջոցներին չտարածել ապատեղեկատվություն, հակառակ դեպքում նման արարքը կունենա իրավական հետևանքներ։

Նշենք, որ ԶԼՄ-ներում լուրեր էին տարածվել այն մասին, որ Չարչյանը պատգամավորական մանդատը վայր է դնելու:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով