Մամուլ 4 տարի առաջ - 07:44 30-06-2022

ՔՊ-ում ներթիմային մրցակցությունը սրվել է․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Չնայած վարչապետության մեկ տարվա առիթով հրավիրած ասուլիսին Նիկոլ Փաշինյանը գլուխ էր գովում, թե գործադիրում չեն կարող լինել «թեւեր»․ «Ես նմա՞ն եմ մի մարդու, որ կարող եմ լինել վարչապետ, որի իշխանության ներսում կարող են լինել թեւեր... եթե ի հայտ գան թեւեր, ես կկտրեմ», այսօր իշխանական թիմում ոչ միայն բազմաթիվ թեւեր են ձեւավորվել, այլեւ դրանց միջեւ կատաղի պայքար է ընթանում։

Ներթիմային մրցակցությունը սրվել է հատկապես ՔՊ մարզային խորհուրդների ձեւավորման հետ կապված եւ ՏԻՄ ընտրություններին ընդառաջ։ Սիսիանում, օրինակ, իրար դեմ կատաղի պայքար են մղում ՔՊ-ական պատգամավորներ Արփի Դավոյանն ու Կարեն Համբարձումյանը, նրանցից յուրաքանչյուրն ուզում է, որ իր հովանավորյալը դառնա համայնքապետ։ ՔՊ-ի ընտրությունը կանգ է առել համայնքապետի ԺՊ Արմեն Հակոբջանյանի վրա, որը Կարեն Համբարձումյանի բարեկամն է, բայց համայնքում սիրված չէ։

ՔՊ-ում ի սկզբանե հակված են եղել գործարար Արա Զաքարյանի կողմը, սակայն Համբարձումյանը հաղթել է, հակառակ թեւում Արսեն Ավագյանն ու Արփի Դավոյանի օգնական Ներսես Խաչատրյանն են, որոնք բացահայտ հակաքարոզչություն են անում ՔՊ պաշտոնական թեկնածուի դեմ եւ ուզում են Զաքարյանն այլ ուժի ցուցակով առաջադրվի»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»