Արտաքին 4 տարի առաջ - 09:09 07-05-2022

Թուրքիայի և Իրանի խորը մրցակցությունը տարածաշրջանում

Միացյալ Նահանգներում գործող Մերձավոր Արևելքի ինստիտուտն անդրադարձել է Թուրքիայի և Իրանի տարածաշրջանային մրցակցության խնդրին, փոխանցում է Ermenihaber-ը։ Հրապարակված հոդվածում նշվում է, որ Թուրքիայի և Իրանի միջև բավականին նուրբ, բայց և խորը մրցակցություն կա։
«Թեհրանը մտավախություն ունի, որ Անկարան կարող է շահել թյուրքական պետությունների հետ ունեցած պատմամշակութային և լեզվական ընդհանրությունից, որովհետև Թուրքիայի ազդեցության տարածքը տարածվում է Հյուսիսային Իրանից մինչև Կովկաս, Կենտրոնական Ասիայից մինչև Չինաստան»։
Շեշտվում է, որ Իրան-Ադրբեջան հարաբերությունները փոփոխություն են կրել արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում։ Այդ ժամանակ անկում ապրած Բաքու-Թեհրան հարաբերությունները սկսել են քիչ-քիչ բարելավվել 2021թ. սեպտեմբերից հետո միայն։ Իրանը ցանկանում է խորացնել իր տնտեսական կապերն Ադրբեջանի հետ, իսկ տարածաշրջանում Իրանի ամենամեծ մրցակիցը եղել ու մնում է Թուրքիան։
«Թեհրանը շատ լավ գիտի, որ Հայաստանի դեմ 2020-ին Ադրբեջանի տարած հաղթանակի մեջ առյուծի բաժինը պատկանում է Թուրքիային և Իսրայելին»։
Ոչ պաշտոնական տվյալներով՝ Իրանի Իսլամական Հանրապետության 85 միլիոնանոց բնակչության 20 տոկոսը կազմում են էթնիկ ադրբեջանցիները։ Ըստ վերոհիշյալ ինստիտուտի վերլուծության՝ էթնիկ ադրբեջանցիների այդ համայնքը լավ ինտեգրված է իրանական հասարակությանը։ Ու թեև չկան անջատողականության մասշտաբային միտումներ, այդուհանդերձ Թեհրանը ծայրաստիճան զգուշավոր է այդ հարցում, հատկապես Անկարայի հետ ունեցած լարվածության պահերին։
«Արդյո՞ք Իրանը կկարողանա վերականգնվել իր կորցրած դիրքերը Հարավային Կովկասում: Ցույց կտա ժամանակը։ Բայց այսօր Թեհրանը գիտակցում է իր այն անփութությունը, որի պատճառով է կորցնում իր գեոստրատեգիկ և տնտեսական նշանակությունը ռեգիոնում»,- եզրափակվում է հոդվածը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի