Ներքին 4 տարի առաջ - 21:12 20-06-2022

Ջհանգիրյանը հրաժարականի՞ է նախապատրաստվում

Oragir.news-ի` դատական իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրը փոխանցում է, որ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի գաղտնի ձայնագրության հրապարակումը դատական իշխանությունում մեծ աղմուկ է բարձրացրել, այնպիսի աղմուկ, որը նույնիսկ Ջհանգիրյանը չի կարող մարսել: Մեր աղբյուրը փոխանցում է, որ Ջհանգիրյանը մոտ օրերս հրաժարական կներկայացնի:

ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանին հարցրինք, թե ինչպես կարող է մեկնաբանել տեղեկությունը, նա ո՛չ հերքեց և ո՛չ էլ հաստատեց` ասելով, որ չի մեկնաբանում:

Հիշեցնենք, որ այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Ռուբեն Վարդազարյանը և նրա ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը հրապարակեցին մի ձայնագրություն, որում ընթացող խոսակցությունը տեղի է ունեցել Ռուբեն Վարդազարյանի, Գագիկ Ջհանգիրյանը և ԲԴԽ անդամ, Վճռաբեկ դատարանի դատավոր Ստեփան Միքայելյանի միջև։ Խոսակցության ընթացքում Ջհանգիրյանն ամեն կերպ Վարդազարյանին ստիպում է հրաժարական տալ, ասում է, որ մի շարք քրգործերի վրա ազդեցություն ունի, իսկ վերջում էլ ասում է, որ ամեն ինչ անելու է, որ Ռոբերտ Քոչարյանն ու «Դաշնակցությունը» իշխանության չգան:

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
23:28 Հովհաննես Գաբրիելյանը փորձում է պատմական ռեկորդ սահմանել՝ անցնելով Սևանա լիճը երկարությամբ
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
22:28 Ազատության հրապարակում՝ բացօթյա ֆիթնես միջոցառում
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
09:43 Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
09:35 Լևոն Մնացականյանն ու Բաքվի բանտերում գտնվող հայերը հրաժարվում են հանձնվել կյանքի ծանր փորձությանը. գեներալ ջան, ծնունդդ շնորհավոր