Ավելին 4 տարի առաջ - 20:36 15-06-2022

Բժիշկը նշել է այն մթերքները, որոնք չի կարելի ուտել շաքարային դիաբետի դեպքում

Էնդոկրինոլոգ Օլգա Պավլովան Medikforum-ին տված հարցազրույցում խոսել է այն մթերքների մասին, որոնք դիաբետով հիվանդները չպետք է ներառեն իրենց սննդակարգում։

Պավլովան խորհուրդ է տվել չգնել երշիկ՝ շաքարավազի և բազմաթիվ կոնսերվանտների մեծ պարունակության պատճառով։
Մթերքների մեկ այլ կատեգորիա, որի մասին պետք է մոռանան շաքարախտով հիվանդները և այս հիվանդության հակում ունեցող մարդիկ՝ կիսաֆաբրիկատներն են։

«Անհրաժեշտ է բացառել մսամթերքի կիսաֆաբրիկատները՝ կոտլետներ, պելմենիներ, հավի նագեթսներ։ Եթե ​​դուք ինքներդ եք պատրաստում բուրգերներ, օգտագործեք շագանակագույն հաց, դդմիկ կամ կաղամբ՝ սպիտակ հացի կամ բարձրակարգ ալյուրի փոխարեն: Այս մթերքները բարձրացնում են արյան մեջ շաքարի մակարդակը»,- ​​ընդգծել է էնդոկրինոլոգը։

«Ստոպ ցուցակը» ներառում է նաև արագ պատրաստվող շիլաները և ֆրուկտոզայի հիման վրա պատրաստված աղանդերները:
Այս մթերքների փոխարեն բժիշկը խորհուրդ է տվել նախապատվությունը տալ մաքուր սպիտակուցին (ձուկ, թռչնամիս, միս), ինչպես նաև ցածր ածխաջրերով մթերքներին (վարունգ, լոլիկ, դդմիկ, սմբուկ, կանաչի, կաղամբ)։ Հացահատիկներից կարելի է հնդկաձավար, շագանակագույն բրինձ, քինոա և բլղուր:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով