Արտաքին Ավելին 4 տարի առաջ - 21:42 14-06-2022

ՌԴ-ն արգելել է 29 բրիտանացի լրագրողի մուտքը երկիր՝ «ռուսաֆոբիա հրահրելու» համար

ՌԴ ԱԳՆ-ն արգելել է Մեծ Բրիտանիայի 49 քաղաքացու մուտքը Ռուսաստան, այդ թվում՝ 29 լրագրողի և երկրի պաշտպանական ու ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 20 քաղաքացու։

Ռուսաստանի դիվանագիտական ​​գերատեսչությունը դա որակել է որպես պատասխան Լոնդոնի կողմից «երկրի առաջատար լրագրողների և ներքին պաշտպանական համալիրի ընկերությունների ղեկավարների դեմ անձնական պատժամիջոցների ներդրմանը»։

ԱԳՆ-ն խոստացել է շարունակել աշխատանքը ռուսական «ստոպ ցուցակի» ընդլայնման ուղղությամբ։

Ռուսական սահմանափակումները վերաբերում են The Times-ի, The Guardian-ի, Daily Telegraph-ի, BBC-ի, Financial Times-ի, Daily Mail-ի, The Independent-ի, ITV-ի և Sky News-ի ղեկավարներին ու աշխատակիցներին։

Գերատեսչությունը նրանց մեղադրել է նաև «Ռուսաստանի և Ուկրաինայի ու Դոնբասի իրադարձությունների մասին կեղծ և միակողմանի տեղեկության կանխամտածված տարածման մեջ ներգրավվածության մեջ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում