Ավելին 4 տարի առաջ - 13:42 24-01-2022

Լիտվան արգելել է Նատաշա Կորոլյովայի մուտքը երկիր

Լիտվայի իշխանություններն արգելել են ռուս երգիչներ Նատաշա Կորոլյովային և Խաբիբին (Խաբիբ Շարիպով) մուտք գործել երկիր։ LRT ազգային ռադիոյի փոխանցմամբ՝ կատարողները չեն կարողանա հանրապետություն այցելել մինչև 2027 թվականի հունվարի 21-ը։

Նշենք, որ երգիչները համերգներ էին նախատեսում Լիտվայում։ Սակայն Լիտվայի Սեյմի (խորհրդարան) ազգային անվտանգության և պաշտպանության կոմիտեի նախագահ Լաուրինաս Կասչյունասը և պատգամավոր Վիտաուտաս Յուոզապան դիմում են ուղարկել երկրի ԱԳՆ։ Նրանք խնդրել են գնահատել այս կատարողների՝ Լիտվայում ապագա հյուրախաղերի գաղափարական բաղադրիչը, որոնք նախկինում ելույթ են ունեցել Ղրիմում։ Արդյունքում Կասչյունասը և Յուոզապան պահանջել են երկրում նրանց անցանկալի անձինք հայտարարել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան