Արտաքին 4 տարի առաջ - 15:21 16-04-2022

Ռուսաստանն արգելել է վարչապետ Բորիս Ջոնսոնի մուտքը երկիր


Ռուսաստանի իշխանությունները փակել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի և նրա կաբինետի մի շարք անդամների մուտքը երկիր, շաբաթ օրը հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։
Բացի Ջոնսոնից, «ստոպ-ցուցակում» ընդգրկված են արտաքին գործերի նախարար Էլիզաբեթ Թրասը, պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը, փոխվարչապետ և արդարադատության նախարար Դոմինիկ Ռաաբը, ֆինանսների նախարար Ռիշի Սունակը և կաբինետի մի շարք այլ անդամներ, ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ: Ընդհանուր առմամբ՝ 13 մարդ։
ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության համաձայն՝ այս քայլն արվել է ի պատասխան Մեծ Բրիտանիայի աննախադեպ թշնամական քայլերի, այդ թվում՝ հակառուսական պատժամիջոցների և Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության։
Հաղորդվում է, որ այն անձանց ցուցակը, որոնց մուտքը Ռուսաստան արգելված է, ընդլայնվելու է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան