Մամուլ 4 տարի առաջ - 08:32 09-06-2022

ՔՊ որ պատգամավորներն են «վոյաժների» մեկնել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ազգային ժողովի իշխող մեծամասնության՝ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները նորից «վոյաժների» են մեկնել: Այս անգամ նաեւ իրենց օգնականների՝ աշխարհ տեսնելու մասին էլ են մտածել ու Սանկտ Պետերբուրգ նրանց հետ ուղեւորվել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդական միջխորհրդարանական համաժողովի եւ ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի 18-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2022 թվականի հունիսի 8-11-ը Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք են մեկնել ՔՊ-ական պատգամավորներ Արեն Մկրտչյանը, Էմմա Պալյանն ու Լիլիթ Մինասյանը:
Օգնականներից Պետերբուրգ կմեկնեն ԱԺ նախագահի ու ԱԺ նախագահի տեղակալի օգնականներ Աշխեն Հայրապետյանը, Գրետա Զորունցը, ԱԺ նախագահի տեղակալի գրասենյակի փորձագետ Անահիտ Աճեմյանը, ԱԺ նախագահի գրասենյակի գործավար Լիանա Բաբաջանյանը, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Հայկազ Նասիբյանը, խմբակցության փորձագետ Նատալյա Սինորյանը (նախկինում՝ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի օգնական) ու ՔՊ-ական պատգամավոր Մարինա Ղազարյանի օգնական Աշխեն Չալիկյանը»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան