Մամուլ 4 տարի առաջ - 08:28 27-04-2022

Վոյաժների սեզոնը բացվեց․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Չնայած երկրում մեկ շաբաթից ավելի է՝ հակաիշխանական ցույցեր են, բողոքի ակցիաներ, իշխանական պատգամավորները շարունակում են արտերկրյա վոյաժները։ ԱԺ ղեկավարությունը վերջին 1 շաբաթվա ընթացքում ամեն օր մի կարգադրություն է արձակել նրանց այցերի մասին։ Մայիսի 12-16-ը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի նիստերին մասնակցելու համար Քվեբեկ (Կանադա) կմեկնեն ԱԺ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ու ԱԺ արտաքին կապերի վարչության աշխատակից Էդուարդ Բադոյանը։ Նույն կազմով էլ ապրիլի 3-6-ը նրանք Մոնակոյում էին՝ Ֆրանկոֆոնիայի պատվիրակությունների ղեկավարների համաժողովին մասնակցելու համար։ Եղոյանն ապրիլի 6-12-ն էլ ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչների հետ Աթենքում էր՝ Թվինինգ ծրագրի շրջանակներում ուսումնական այցով։


Ապրիլին գործուղումներ են եղել Փարիզ, Վաշինգտոն, Ստրասբուրգ, Բելգրադ, Սանկտ Պետերբուրգ։ Անվտանգության թեմաներով համաժողովին մասնակցելու համար ապրիլի 25-28-ը Ժնեւ են գործուղվել ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ու նրա օգնական Էմմա Սարգսյանը, մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ու նրա օգնական Անի Ստեփանյանը, պատգամավորներ Վահագն Հովակիմյանն ու Վահագն Ալեքսանյանը, Արփի Դավոյանը, Սարգիս Խանդանյանը, Արթուր Հովհաննիսյանը։ Ամենաուշագրավը՝ նաեւ պաշտպանության հանձնաժողովի փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը, եւս երկու փորձագետ։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»