Միտք Ներքին 4 տարի առաջ - 23:26 02-06-2022

Ճաղատությունից մինչեւ հայրենասիրություն

Հունիսի 2-ը Ճաղատ տղամարդկանց միջազգային օրն է: Նույնիկ հայկական ֆեյսբուքի տիրույթում են մարդիկ շնորհավորել միմյանց: Ճաղատությունն ընդհանրապես համարվում է սեքսուալության, խելքի եւ այլ արժանիքների նշան: Թեեւ, օրինակ, ինչ էին փոխելու մազերը հանրահայտ ճաղատ Ջոն Մալկովիչի, Ջոն Տրավոլտայի կամ արքայազն Ուիլյամի կյանքում: Նրանք առանց մազերի էլ հայտնի են ու ինքնաբավ:

Խնդիրների մեջ թաղված Հայաստանն էլ իր ճաղատներն ունի, որոնք իհարկե տոնը չեն նշում, բայց արժանի են հիշատակման:

Նրանց թվում է իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանը, որ մշտապես սենսացիոն մտքեր է արտահայտում ու հայտնվում ծիծաղելի իրավիճակներում:

Հայ իրականության ամենահայտնի ճաղատներից մեկը ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանն է, որ միշտ հումորով ու ինքնահեգնանքով է վերաբերվում իր մազերի բացակայությանը:

Իշխանական գործարար պատգամավոր Գուրգեն Արսենյանը եւս մազեր չունի, բայց փոխարենն ունի մեծ հավակնություններ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում՝ սեփական բիզնես շահերը առաջ մղելու առումով:

Կային որոշ գործիչներ եւ հիմա էլ կան, որ խուսափելով ճաղատացումից, մազեր են «կրակել», թեեւ դրանից նրանց էությունը չի փոխվել, որովհետեւ կարեւորն այն չէ, թե ինչ կա գլխի վրա, այլ այն, թե ինչ կա գլխում:

Իսկ հոգսաշատ Հայաստանում, որը սիրտ չունի ճաղատների տոնը նշելու, մարդկանց գլխում երկու բան կա՝ փրկել Հայաստանն ու Արցախի մնացորդները և Արցախը թողնել Ադրբեջանի կազմում, հայ-թուրքական հարաբերությունները կարգավորել՝ ցեղասպանության ուրացման հաշվին, սահմանագծում եւ սահմանազատում իրականացնել Ալիեւի ճաշակով:

Երկրորդի դեպքում մազերի գոյությունն անգամ չի փոխհատուցում գլխում եղածի բացակայությունը: Այդ կերպ մտածողը՝ ճաղատ, թե առատ գանգուրներով, սովորական դավաճան է կամ պարզապես բացառիկ անհայրենիք:

Իսկ ընդհանրապես, ճաղատ մարդիկ (գոնե ինձ հանդիպած) հիմնականում խելացի են, հուսալի ու հայրենասեր:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»