Արտաքին 4 տարի առաջ - 15:24 09-06-2022

Դոնբասի մարտերում օրական զոհվում է մինչև 100, վիրավորվում մինչև 500 զինվոր. Ուկրաինայի պաշտպանության նախարար

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտնել է Դոնբասի մարտական ​​գործողությունների գոտում Ուկրաինայի զինված ուժերի կորուստների մասին։

«Ռազմաճակատում վիճակը ծանր է: Մենք օրական կորցնում ենք մինչև հարյուր սպանված և մինչև 500 վիրավորված մեր զինվորներին»,- գրել է Ռեզնիկովը Facebook-ում։

Նրա խոսքով, ռուսական բանակը «շարունակում է ճնշել զանգվածով, տեղապտույտ է տալիս, բախվում հզոր դիմադրության, հսկայական կորուստներ է կրում, բայց առայժմ ունի ուժեր ռազմաճակատի առանձին հատվածներում առաջխաղացման համար»։

Ռեզնիկովի կողմից ներկայացված կորուստների տվյալները համապատասխանում են այն գնահատականին, որ ավելի վաղ տվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին. նա հունիսի 1-ին ասել է, որ Դոնբասում ամեն օր զոհվում է 60-100 ուկրաինացի զինվոր, մոտ 500-ը ստանում վիրավորում:

Ռեզնիկովի գրառման հիմնական թեման, որում նա կորուստների մասին էր հաղորդում, եղել է Ուկրաինային զենքի մատակարարումները այլ երկրներից։ Ուկրաինայի պաշտպանության նախարարը, մասնավորապես, հաղորդել է, որ մարտերում օգտագործման համար պատրաստ են լեհական ինքնագնաց «Կրաբ» հաուբիցները՝ 155 մմ տրամաչափով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի