Արտաքին 4 տարի առաջ - 12:41 01-06-2022

ԵՄ-ի գրեթե բոլոր խոշոր երկրները դեմ են Ուկրաինային ԵՄ թեկնածուի կարգավիճակ շնորհելուն. Իտալիայի վարչապետ

Իտալիայի կառավարության ղեկավար Մարիո Դրագին հայտարարել է, որ Ուկրաինային ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ չի տրվի Եվրամիության խորհրդի հունիսին կայանալիք նիստում, հաղորդում է ANSA-ն։

«ԵՄ գրեթե բոլոր խոշոր երկրները դեմ են Ուկրաինային ԵՄ թեկնածուի կարգավիճակ շնորհելուն»,- ասել է Դրագին ԵՄ գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում՝ ընդգծելով, որ Իտալիան այլ դիրքորոշում ունի այս հարցում։ «Մենք կարող ենք թեկնածուի կարգավիճակ պահանջել, սակայն ներկայում դա հնարավոր չի լինի՝ մի շարք երկրների դեմ լինելու պատճառով»,- ասել է նա։

Սակայն, Դրագին նաև հայտարարել է, որ Ուկրաինային կարող է «արագացված ընթացակարգի համաձայն» ԵՄ անդամակցությանը նախապատրաստվելու հնարավորություն տրվել, որը պետք է մշակի Եվրահանձնաժողովը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան