Արտաքին 4 տարի առաջ - 16:54 17-06-2022

ԵՀ-ն աջակցել է Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելուն

Եվրահանձնաժողովն աջակցել է Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելուն։ Եվրոպացի պաշտոնյաներն այս հարցը քննարկել են Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի ղեկավարների՝ Կիև կատարած այցից հետո, որոնք հինգշաբթի հանդես են եկել հօգուտ այն բանի, որ Կիևն անհապաղ ստանա թեկնածուի կարգավիճակ։

Ինչպես փոխանցում է Bloomberg-ը, Եվրահանձնաժողովը մտադիր է նաև արտահայտվել Մոլդովային թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրելու օգտին։ Եվրոպացի պաշտոնյաները ավելի քիչ վստահություն ունեն, որ համանման որոշում կկայացվի Վրաստանի հետ կապված։

Ուկրաինայի թեկնածուի կարգավիճակի մասին որոշումը դեռ պետք է հաստատվի Եվրամիության անդամ բոլոր 27 երկրների կողմից։ Սպասվում է, որ այս հարցը կքննարկվի եվրոպացի առաջնորդների գագաթնաժողովում, որը տեղի կունենա Բրյուսելում հունիսի 23-24-ը։

«Ուզում ենք ասել մեկ բան՝ այո, Ուկրաինան արժանի է եվրոպական հեռանկարի: Այո, Ուկրաինան պետք է ընդունվի որպես թեկնածու։ Մենք հաշվի ենք առնում, որ կատարվել է շատ աշխատանք, բայց այլ կարևոր աշխատանք դեռ մեզ սպասվում է։ Գործընթացը լիովին մերիտոկրատիկ է, այն ընթանում է ընթացակարգին համապատասխան, առաջընթացի արագությունն ամբողջովին կախված է Ուկրաինայից: Ամեն ինչ Ուկրաինայի ձեռքում է»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»