Արտաքին 3 տարի առաջ - 15:00 24-03-2023

Եթե Եվրոպան Վրաստանում ցանկանում է վերջ տալ բևեռացմանը, ապա պետք է երկրին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրի. Վրաստանի վարչապետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ եթե եվրոպացի գործընկերները ցանկանում են երկրում նվազեցնել բևեռացումը, ապա նախևառաջ պետք է Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրեն։ Ինչպես փոխանցում է վրացական
Новости-Грузия լրատվական գործակալությունը, այս մասին Ղարիբաշվիլին ասել է այսօր Վրաստանի խորհրդարանում ունեցած իր ելույթում։

Ղարիբաշվիլին պնդել է, որ Վրաստանի իշխանություններն ամեն ինչ արել են ԵՄ-ի կողմից տրված 12 պայման-հանձնարարականները կատարելու համար, սակայն գործընթացը սաբոտաժի է ենթարկվում ընդդիմության կողմից։

«Եթե Եվրոպան իսկապես ցանկանում է վերջ դնել Վրաստանում բևեռացմանը, ապա պետք է [Վրաստանին] թեկնածուի կարգավիճակ տան: Սա կհեռացնի բոլոր հարցերը, բոլոր ենթադրությունները, կդադարեցնի ապակառուցողական ու արմատական ​​գործողությունները, և մեր ծայրահեղական ընդդիմությունը որևէ պատճառ չի ունենա մեղադրելու մեր կառավարությանը»,- ասել է նա։

Վրաստանի վարչապետը նաև հավելել է, որ Ուկրաինային և Մոլդովային թեկնածուի կարգավիճակ տրամադրելու, իսկ Վրաստանին՝ չտրամադրելու որոշումը սխալ էր։

Հիշեցնենք, որ նախորդ տարի ԵՄ-ն Ուկրաինային և Մոլդովային թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրեց, իսկ Վրաստանին ներկայացրեց 12 հանձնարարականներ, որոնց կատարումից հետո միայն երկիրը կստանա թեկնածուի կարգավիճակ։ Վրաստանի իշխանությունները և անկախ փորձագետները կարծում են՝ այս որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Թբիլիսին չի միացել ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ