Մամուլ 4 տարի առաջ - 08:11 01-06-2022

Փողոցային ակցիաների հետ կապված փոքրիկ ինստրուկցիաներ են կազմվել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Առաջին հայացքից՝ ընդդիմության գործողություններն անկազմակերպ են եւ ինքնաբուխ։ Անգամ կարող է թվալ, թե որեւէ ծրագիր չկա դրանց հիմքում, սակայն իրականում ընդդիմությունն ունի գաղափարախոսների եւ կազմակերպիչների խումբ, որն աշխատում է դրանց բովանդակության վրա, եւ միջոցառումների կազմակերպումն էլ իրականացվում է կոնկրետ ժամանակացույցի ու սխեմայի շրջանակներում։ Անգամ պայքարի «գործիքակազմ ու վարքագիծ» կա մշակված։
Մեզ պատմեցին, որ փողոցային ակցիաների հետ կապված՝ փոքրիկ ինստրուկցիաներ են կազմվել։ Օրինակ, ասված է, որ ակցիայի մասնակիցները չվիճեն ոստիկանների եւ դժգոհ կամ սադրող քաղաքացիների հետ։ Հակառակը՝ սիրալիր լինեն եւ հարգալից տոնով բացատրեն անհնազանդության ակցիաների իմաստը։
Հանձնարարվել է, որ ճանապարհները փակելիս ուշադիր լինեն եւ անհրաժեշտության դեպքում արագ բացեն ճանապարհը, եթե շտապօգնության մեքենա է անցնում։ Եթե որեւէ վայրում անհնար է ակցիա անել, ապա արագ վերակազմակերպվեն եւ ակցիայի վայրը փոխեն։ Նաեւ ակցիան սկսելուց հետո լայվերով տեղեկացնեն դրա մասին ու կոչ անեն մարդկանց՝ միանալ իրենց։ Առհասարակ՝ բարձրախոսներով անընդհատ հաղորդակցվել անցորդների, տներից հետեւողների հետ եւ կոչ անել, որ պասիվ դիտորդի կարգավիճակից դուրս գան ու միանան իրենց՝ հայրենիքի փրկությունը դա է պահանջում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան