Արտաքին 4 տարի առաջ - 13:27 01-12-2021

Կազմվել է ապրելու համար ամենաթանկ քաղաքների վարկանիշը

Կազմվել է ապրելու համար աշխարհի ամենաթանկ քաղաքների վարկանիշը, որը գլխավորում է Թել Ավիվը։ Վարկանիշային աղյուսակը հրապարակել է Economist Intelligence Unit-ը, դեկտեմբերի 1-ին։

Թել Ավիվը 2020թ.-ին զբաղեցրած հինգերորդ հորիզոնականից բարձրացել և առաջին անգամ գլխավորել է վարկանիշային աղյուսակը։ Դա տեղի է ունեցել դոլարի նկատմամբ շեկելի ամրապնդման, ինչպես նաև տրանսպորտի և սննդի գների աճի պատճառով։

Միևնույն ժամանակ, վարկանիշային աղյուսակում շարունակում են գերակշռել եվրոպական և ասիական զարգացած քաղաքները, մինչդեռ հյուսիսամերիկյան և չինական քաղաքները համեմատաբար քիչ են: Ընդ որում, ամենաէժան քաղաքները գտնվում են Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում և Ասիայի ավելի աղքատ հատվածներում։

Երկրորդ տեղը կիսում են Փարիզն ու Սինգապուրը, իսկ լավագույն հնգյակը եզրափակում են Ցյուրիխն ու Հոնկոնգը։ Այնուհետև հաջորդում են Նյու Յորքը, Ժնևը, Կոպենհագենը, Լոս Անջելեսը և Օսական։

Իսկ ապրելու համար աշխարհի ամենաէժան քաղաքը շարունակում է մնալ Դամասկոսը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»