Ներքին 4 տարի առաջ - 15:16 23-05-2022

Կմնամ Երևանում՝ քույրերիս ու եղբայրներիս կողքին․ Հայկ Մամիջանյանը հրաժարվել է Բեռն մեկնել

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ չի մեկնի Բեռն՝ ԱԺ խորհրդարանական պատվիրակության կազմում։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Ամիսներ առաջ կուսակցական դիվանագիտության խողովակով ներգրավվել էի Շվեյցարիայում մեր ազգային օրակարգի առաջխաղացման աշխատանքներում ու տեղեկանալով, որ նախատեսվում է ՀՀ ԱԺ խորհրդարանական պատվիրակության այց Բեռն, որպես ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ՝ ցանկություն էի հայտնել ընդգրկվել պատվիրակության կազմում։

Հաշվի առնելով Արցախի շուրջ սրընթաց հակահայկական զարգացումները եւ համաժողովրդական շարժման վճռորոշ փուլը՝ կմնամ Երեւանում՝ քույրերիս եւ եղբայրներիս կողքին։

Միեւնույն ժամանակ կշարունակեմ օգտակար լինել մեր երկրին արտաքին ճակատում՝ այս անգամ հեռավար եղանակով»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի