Արտաքին 5 տարի առաջ - 21:06 19-09-2021

Մակրոնը չեղյալ է հայտարարել այցը Բեռն՝ Շվեյցարիայի` ֆրանսիական կործանիչներ գնելուց հրաժարվելու պատճառով

Շվեյցարիան հրաժարվել է գնել ֆրանսիական Rafale կործանիչներ, փոխարենը որոշել է գնել ամերիկյան F -35 կործանիչներ։ Այս մասին հայտնում է Le Matin շվեյցարական հրատարակությունը:

Հաղորդվում է, որ այդ քայլը «ծայրահեղ զայրացրել» է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ինչի կապակցությամբ նա չեղյալ է հայտարարել իր նոյեմբերյան այցը Բեռն և նախագահ Գայ Պարմելինի հետ հանդիպումը: Սակայն ֆրանսիական իշխանությունները նշում են, որ այցը «վերջնականապես համաձայնեցված չէր», ուստի դրա չեղարկման մասին խոսելը սխալ կլինի:

«Ավստրալիայի դեմքին հասցված ուժեղ ապտակից հետո, որով չեղյալ է հայտարարվել ավելի քան 61 մլրդ ֆրանկ արժողությամբ ֆրանսիական սուզանավերի գնման 2016 թվականի պայմանագիրը, այժմ նա [Ֆրանսիան] նույնպես դժգոհ է Շվեյցարիայից», - գրում է թերթը:

Ֆրանսիան հետ է կանչել իր դեսպաններին ԱՄՆ-ից և Ավստրալիայից: Պատճառը AUKUS դաշինքի ստեղծումն էր (Մեծ Բրիտանիա - ԱՄՆ - Ավստրալիա), որի պատճառով Փարիզը կորցրել է Կանբերայի հետ պայմանագիրը՝ 12 սուզանավերի մատակարարման համար: ԱՄՆ Պետդեպարտամենտն իր հերթին հայտարարել է, որ իրենք հասկանում են Ֆրանսիայի դիրքորոշումը AUKUS դաշինքի հետ կապված իրավիճակում և Ավստրալիայի հրաժարվելը գնել Barracuda ոչ միջուկային սուզանավերը ֆրանսիական Thales / DCNS կոնսորցիումից:

Ավելի վաղ The Sunday Times բրիտանական թերթը գրել էր, որ AUKUS- ի մանրամասները համաձայնեցվել են G7- ի գագաթնաժողովում `Ֆրանսիայի նախագահի «թիկունքում»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով